Jump to content

ՀՍՀ/ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՇՄԱՎՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Շմավոն Ռուբենի (ծն. 20.6.1913, Իգդիր), հայ սովետական պատմաբան: Պատմ. գիտ. դ–ր, պրոֆեսոր (1965): ՍՄԿԿ անդամ 1939–ից: Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստ–ի պատմության ֆակուլտետը (1936): 1948–69–ին` նույն ինստ–ի պատմության ֆակուլտետի դեկան և ամբիոնի վարիչ, 1969–ից` Երևանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստ–ի հայ ժողովրդի պատմության ամբիոնի պրոֆեսոր, 1976–ից` ամբիոնի վարիչ: Հիմնականում զբաղվել է պատմագիտության հարցերով («Հայ ժողովրդի պատմության համառոտ ժամանակագրություն 1801–1917», 1955, «Սովետական Հայաստանը 40 տարում: Տարեգրություն», 1960, «Պատմագիտության զարգացումը Սովետական Հայաստանում 1920–1965», 1967): 1979–ին Վ. Ա. Պարսամյանի հետ հրատարակել է «Հայ ժողովրդի պատմություն» (1801–1978) բուհական դասագիրքը ևն: