ՀՍՀ/ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՄՍՈՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Սամսոն 1869, գ. Վերին Աղդան, Ղազախի գավառ (այժմ` ՀՍՍՀ Իջևանի շրջանում)–1941, հայ բուրժուական հասարակական գործիչ: 1906–ից եղել է կադետական կուսակցության անդամ: Ընտրվել է Կովկասի Հայոց բարեգործական ընկերության նախագահ, Ազգային բյուրոյի նախագահ, Հայոց ազգային խորհրդի անդամ ևն: 1914–15–ին մասնակցել է հայ կամավորական ջոկատների ստեղծմանը: 1915–17–ին խմբագրել է Կովկասի Հայոց բարեգործական ընկերության օրգան «Համբավաբեր» շաբաթաթերթը: 1917–ից մտել է Հայ ժողովրդական կուսակցության մեջ, 1919–ին ընտրվել նույն կուսակցության կենտրոնական կոմիտեի փոխնախագահ: Նպաստել է հակահեղափոխական ուժերի գործունեությանը: Անդրկովկասում սովետական կարգերի հաստատումից հետո` վտարանդի:
