ՀՍՀ/ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Սուրեն Մարտիրոսի 19.1.1914, գ. Բարում (այժմ` Ադրբ. ՍՍՀ Շամխորի շրջանում)– 16.7.1980, Պյատիգորսկ, հայ սովետական փիլիսոփա: Փիլ. գիտ. դ–ր, պրոֆեսոր (1970), ՌՍՖՍՀ գիտ. վաստ. գործիչ (1974): ՍՄԿԿ անդամ 1942–ից: Ավարտել է Ն. Կ. Կրուպսկայայի անվ. կոմունիստական դաստիարակության ակադեմիան (1939), ՍՄԿԿ ԿԿ–ին կից Հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան (1947): 1939–43–ին մանկավարժական և կուսակցական աշխատանք է տարել Բաքվում, 1947–ից Պյատիգորսկի օտար լեզուների մանկավարժական ինստ–ի մարքս–լենինյան փիլիսոփայության ամբիոնի վարիչն է: Հրատարակել է մի շարք գիտական աշխատություններ, որոնք նվիրված են ազգային հարցի մարքս–լենինյան տեսությանը:
