Jump to content

ՀՍՀ/ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՖԱԲԼՅՈՒԽ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ֆաբլյուխ Ռուբենի (ծն. 10.12.1929, Կիրովական), հայ սովետական ֆիզիկոս, ֆիզմաթ գիտ. դ–ր (1974), պրոֆեսոր (1978): Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ը(1952): Աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստ–ում (1952–65), ՀՍՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի (1965–68), ֆիզիկական հետազոտությունների (1968–76) ինստ–ներում: 1977–ից Խ. Աբովյանի անվ. հայկ. մանկավարժական ինստ–ի փորձարարական ֆիզիկայի ամբիոնի վարիչն է: Աշխատակիցների հետ հետազոտել է ռենտգենյան անցումային ճառագայթումը և մասնակցել այդ ճառագայթման դետեկտորների ստեղծմանը: Ուսումնասիրել է մակերևութային անհարթությունների վրա էլեկտրոնների ճառագայթումը, էլեկտրոնների և լազերային փնջի ֆոտոնների փոխազդեցությունը: