Jump to content

ՀՍՀ/ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎ Ալեքսանդր Իվանի (3.1.1904, Երևան–5.6.1975, Կիև), հայ սովետական նյարդավիրաբույժ: Բժշկ. գիտ. դ–ր (1944), պրոֆեսոր (1945), Ուկր. ՍՍՀ գիտ. վաստ. գործիչ, ՍՍՀՄ ԲԳԱ իսկական անդամ (1967), սոցիալիստական աշխատանքի հերոս (1974): ՍՄԿԿ անդամ 1940–ից: 1929–ին ավարտել է Դոնի Ռոստովի համալսարանի բժշկ. ֆակուլտետը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, 1941–44–ին եղել է տարբեր ռազմաճակատների գլխավոր վիրաբույժ, 1944–45–ին` սովետական բանակի ռազմա–սանիտարական գլխավոր վարչության ավագ վիրաբույժ–կոնսուլտանտ: 1945–ից ղեկավարել է Կիևի բժիշկների կատարելագործման ինստ–ի նյարդավիրաբուժության ամբիոնը: 1950–ից Ուկր. ՍՍՀ նյարդավիրաբուժության ԳՀԻ–ի, 1964–ից` ՍՍՀՄ ԲԳԱ Ն. Ն. Բարդենկոյի անվ. նյարդավիրաբուժության ԳՀԻ–ի դիրեկտոր, 1965–ին` նաև Բժիշկների կատարելագործման կենտրոնական իեստ–ի նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ: Հ–ի գիտական աշխատանքները նվիրված են նյարդային համակարգի ուռուցքների վիրահատական բուժման հարցերին: Հ. մշակել է գլխուղեղի անոթների անևրիզմների և արյունազեղումայհն կաթվածների բուժման, ռազմ. և խաղաղ ժամանակաշրջանների նյարդատրավմատոլոգիայի հարցերը: Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով: Հ. եղել է Նյարդավիրաբույժների համամիութենական գիտական ընկերության նախագահ, Նյարդավիրաբույժների համաշխարհային ֆեդերացիայի պատվավոր պրեզիդենտ, Չեխոսլովակիայի բժշկ. ընկերության պատվավոր անդամ, ԱՄՆ–ի, Հարավսլավիայի և այլ երկրների նյարդավիրաբույժների գիտ. ընկերության անդամ: