Jump to content

ՀՍՀ/ՀԱՐՈՒՑԻՉ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐՈՒՑԻՉ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ, առաջնային պայթուցիկ նյութեր, քիմիական միացություններ, որոնք հարվածից, շփումից կամ կրակից հեշտությամբ պայթում են` անջատելով երկրորդային (փշրտող) պայթուցիկ նյութերում դետոնացում (անդրպայթյուն) հարուցելու համար բավարար էներգիա: Կարևորագույններն են` շառաչող սնդիկը, կապարի ազիդն ու եռնիտրոռեզորցինատը, տետրազենը: Հ. պ. ն. են նաև ծանր մետաղների ազիդներն ու ֆուլմինատները (շառաչող թթվի աղերը), օրգ. ազիդներն ու գերօքսիդները, տետրազոլի ու տետրազենի ածանցյալները ևն: Օգտագործվում են ռազմական տեխնիկայում և պայթեցման գործում` պատիճ–դետոնատորներն ու էլեկտրադետոնատորները լիցքավորելու, իսկ օքսիդիչների ու այրվող նյութերի հետ խառնված` պատիճ–բոցավառիչները լիցքավորելու համար: Պայթունավտանգության պատճառով Հ. պ. ն. փոխադրում են պատրաստի արտադրանքի (պատիճների) ձևով (տես նաև Պայթուցիկ նյութեր):