Jump to content

ՀՍՀ/ՀԱՐՍԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐՍԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում, Բոլոմորի գավառակում: 1915–ին ուներ 60 տուն հայ բնակիչ, զբաղվում էին անասնապահությամբ, երկրագործությամբ: Գյուղի հվ. կողմում կար մեկ կանգուն և չորս ավերակ եկեղեցի (հիշվում էր երկուսի անունը` Ավետման տաճար և Ս. Հեղինե): Եկեղեցիների մոտակայքում կային հին բերդի և իշխանական ապարանքի ավերակներ, որտեղից սկիզբ էր առնում 12 կմ երկարությամբ գետնուղի: Ապարանքի արլ. կողմում կար թթվահամ ջրի աղբյուր, որն օգտագործվում էր բուժական նպատակներով: Հ–ի հայերը զոհվել են 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում: