ՀՍՀ/ՀԱՐՎԱՀԱՆԱԳԵՂՁԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՐՎԱՀԱՆԱԳԵՂՁԵՐ (glandulae parathyreoideae), մարդու և ողնաշարավոր կենդանիների (բացառությամբ ձկների), ներքին սեկրեցիայի օրգաններ: Արտադրում են պարաթիրեոիդին հ w րմոն (պարաթհորմոն), որն օրգանիզմում մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի փոխանակության կարգավորմանը: Հ–ի գերֆունկցիայի (հիպերպարաթիրեոզ) դեպքում ոսկրերը կակղում են, դառնում փխրուն և աննշան հարվածից կոտրվում: Թերֆունկցիայի դեպքում նկատվում է ատամների զարգացման դանդաղում: Հ– ի հեռացումը առաջ է բերում ջղաձգության երևույթներ (տետանիա), որը պայմանավորված է արյան մեջ կալցիումի կոնցենտրացիայի կտրուկ նվազմամբ:
