ՀՍՀ/ՀԱՐՎԱՐԴԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՐՎԱՐԴԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ, Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) գիտական հիմնարկ: Հիմնվել է 1839–ին: 1955–ին Հ. ա–ի հետ միավորվել է Սմիթսոնյան աստղա–ֆիզիկական դիտարանը (Քեմբրիջ): Հիմնական գործիքներն են` 1,5 մ ռեֆլեկտորը, Շմիդտի 60 և 80 սմ դիտակները, 18 մ ռադիոաստղադիտակը ևն: Հետազոտությունների հիմնական ուղղություններն են` փոփոխական աստղերի ուսումնասիրությունը, աստղերի, միգամածությունների, գալակտիկաների լուսաչափական և սպեկտրալուսաչափական հետազոտությունները, ռադիոաստղադիտական հետազոտությունները, աստղերի ներքին կառուցվածքի պրոբլեմի ուսումնասիրությունը, կոսմոլոգիան: Հ. ա–ում գոյություն ունի եզակի «ապակեդարան» (պարունակում է ավելի քան 500 հզ. աստղագիտական թիթեղ):
