ՀՍՀ/ՀԱՑԱՇԵՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՑԱՇԵՆ (մինչև 1978–ը` Սաբունչի), գյուղ Հայկական ՍՍՀ Թալինի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, կապի բաժանմունք, բուժկայան, անասնաբուժարան: Գյուղից հս–արմ. պահպանվել է գյուղատեղի: Ներկայիս բնակիչների նախնիները եկել են Մուշից, 1918–20–ին:
