Jump to content

ՀՍՀ/ՀԱՑԱՎԱՆ ԳՅՈՒՂ ՀՍՍՀ ՍԻՍԻԱՆԻ ՇՐՋԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՑԱՎԱՆ (մինչև 1940–ը` Սիսիան), գյուղ Հայկական ՍՍՀ Սիսիանի շրջանում, Սիսիան գետի ձախ ափին, շրջկենտրոնից 7 կվ հարավ–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, ծխախոտի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան: Գյուղում և շրջակայքում պահպանվել են «Գյոզալ դարա» գյուղատեղին, գերեզմանոցներ, կամուրջ, միջնադարյան ամրոցի ավերակներ: