Jump to content

ՀՍՀ/ՀԱՑԻԿ ԲԻԹԼԻՍԻ ՎԻԼԱՅԵԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՑԻԿ, Հացեկաց, Խասիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշ գավառում: 1909–ին ուներ 30 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ: Հ. պատմական նշանավոր գյուղ էր Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում: Հ–ում է ծնվել Մեսրոպ Մաշտոցը: Հ–ի հայերը բնաջնջվել են 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում: