ՀՍՀ/ՀԵԲՐԻԴՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԵԲՐԻԴՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ, Հեբրիդներ (Hebrides), արշիպելագ Ատլանտյան օվկիանոսում, Շոտլանդիայի արևմտյան ափի մոտ: Տարածությունը 7,5 հզ. կմ² է: Առավել խոշոր կղզիներն են Լյուիսը, Սքայը, Մալը, Նորթ Ուիստը, Սաութ Ուիստը: Կազմված են բյուրեղային ապարներից և բազալտներից: Ռելիեֆում գերակշռում են բլրոտ, քարքարոտ հարթավայրերը, տեղ–տեղ` լեռները (1009 մ բարձրությամբ, Կուլին հիլս): Ափերը խիստ կտրտված են: Տիրապետում են թփուտներն ու ճահճուտները: Զբաղվում են ձկնորսությամբ և անասնապահությամբ:
