ՀՍՀ/ՀԵԳԻՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԵԳԻՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզանի գավառում: 1909–ին ուներ 21 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915–ին, թուրք. կառավարության կազմակերպած ջարդերի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
