ՀՍՀ/ՀԵԴԱՅԱԹ
ՀԵԴԱՅԱԹ Սադեղ (1903, Թեհրան – 1951, Փարիզ), պարսիկ գրող, բանասեր, թարգմանիչ, հասարակական գործիչ: Վաղ շրջանի ստեղծագործություններում («Կենդանի թաղվածը», 1930, «Երեք կաթիլ արյուն», 1932, «Լուսաստվեր», 1933) տուրք է տվել մոդեռնիստական հոսանքներին: 30–ական թթ. գործերում («Գիշանգղներ», «Դաշ Աքոլ», «Թողություն աղերսողները») արտահայտված ռեալիստական միտումները տիրապետող են դառնում 40–ականթթ.: 1942–51–ին հրատարակել է «Թափառիկ շունը» (1943), «Անառակություն» (1944) պատմվածքների ժողովածուները, «Հաջի աղա» (1945) վիպակը, որոնցում համակրանքով է արտահայտվել աշխատանքի մարդկանց մասին, դատապարտել ֆաշիզմը: Հ. պարսկերենի է թարգմանել պոլ. գրականության մի քանի հուշարձաններ, հավաքել, կազմել և հրատարակել բանահյուսական ժողովածուներ: Հ–ի ստեղծագործությունը զգալի ազդեցություն է գործել արդի պարսկ. արձակի զարգացման վրա:
Երկ. Իրանական պատմվածքներ, Ե., 1962: Հաջի աղա, Ե., 1974: Избр. произв., М., 1969.
Գրկ. Комиссаров Д. С., Садек Хедаят, Жизнь и творчество, М., 1967.
Լ. Շեխոյան
