Jump to content

ՀՍՀ/ՀԵԹԻՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵԹԻՆՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասունի գավառի Ծովասարի գավառակում: 1909–ին ուներ 429 հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում: