Jump to content

ՀՍՀ/ՀԵԼԻԱԴԵ–ՌԸԴՈՒԼԵՍԿՈՒ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵԼԻԱԴԵ–ՌԸԴՈՒԼԵՍԿՈՒ Յոն (Heliade–R dulescu Jon, 1802–1872), ռումին լուսավորիչ, գրող, բանասեր, պատմաբան: Հիմնադրել է ռում. թատրոնը, տպագրական գործը, սկզբնավորել լրագրությունը: Եղել է հեղափոխական ժամանակավոր կառավարության անդամ (1848), Ռումինական գրական ընկերության (1866) հիմնադիրը, Ռումինիայի ակադեմիական ընկերության (1867, 1879–ից` Ռումինական ակադեմիա) առաջին պրեզիդենտը: Գրել է «Մի գիշեր Տըրգովիշտեի ավերակներում (1836) չափածո եղերերգությունը, «Սուրբ ամրոց» (1841), «Իմ սիրելի ստվերները» (1844) պոեմները ևն: Լավագույն երկը «Թևավոր ոգի» (1844) բալլադն է, որի նյութը վերցված է ժող. բանահյուսությունից: Գիտական աշխատություններից են «Բանաստեղծության կանոններ կամ քերականություն»–ը (1831), «Ընդհանուր բանաստեղծության ամբողջական դասընթաց»–ը (հ. 1–3, 1868–70), «Ռումինացիների պատմությունը» (1870): Հ–Ռ. սերտ կապերի մեջ է եղել ժամանակի ռումինահայ հեղափոխականների հետ, իր հրապարակած պարբերականներում հաճախ անդրադարձել հայերին:

Երկ. Крылатый дух, в сб.: Антология румынской поэзии, М., 1958.

Ս. Քոլանջյան