ՀՍՀ/ՀԵԼԻՈՄԵՏՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԵԼԻՈՄԵՏՐ (հելիո և … մետր), աստղերի անկյունային հեռավորությունները չափելու սարք: Սկզբում օգտագործվել է Արեգակի տրամագիծը որոշելու նպատակով, որտեղից էլ առաջացել է անվանումը: Հ–ի օբյեկտիվը տրամագծով կիսված է, և յուրաքանչյուր կեսը կարող է սահել ընդհանուր տրամագծի երկայնքով: Երբ օբյեկտիվի երկու կեսերն իրար նկատմամբ շեղված են, յուրաքանչյուր աստղի համար ստացվում է երկու պատկեր: Օբյեկտիվի մի կեսի միջոցով ստացվող որևէ աստղի պատկերը համնկեցվում է մյուս կեսի միջոցով ստացվող մի այլ աստղի պատկերի հետ: Նույնը կրկնվում է երկրորդ աստղի համար: Այդ համընկնումներին համապատասխանող միկրոմետրի ցուցմունքների կիսատարբերությամբ որոշվում է երկու ասաղերի անկյունային հեռավորությունը:
