ՀՍՀ/ՀԵԾՅԱԼՆԵՐ
ՀԵԾՅԱԼՆԵՐ, Հին Աթենքում, Հին Հռոմում և անտիկ այլ պետություններում արտոնյալ դասերից մեկը: Հին Աթենքում Հ. Իբրև դաս ձևավորվել է Սոլոնի ռեֆորմների (մ. թ. ա. 594 կամ 593) հետևանքով: Հ. կազմել են բնակչության երկրորդ դասը 300 մեդիմնոս գույքացենզով (1 մեդիմնոսը 52,53 լ)և ծառայել հեծելազորում: Իրավունք ունեին զբաղեցնելու ընտրովի պաշտոններ: Հին Հռոմում Հ. անվանել են զինվորների արտոնյալ խմբին, որը ծառայել է հեծելազորում: Սերվիոս Տուլլիոսի (մ. թ. ա. VI դ.) ռեֆորմների հետևանքով Հ. մտել են գույքացենզով բաժանված հռոմ. քաղաքացիների բարձրագույն կարգի մեջ գույքացենզը` 100 հզ. աս (պղնձե դրամ, 1 ասը 327,45 գ) Մ. թ. ա. Ill դարից առևտրի, արհեստների և վաշխառության զարգացման հետևանքով Հ–ի կարգը մտել են նաև (ցենզով) խոշոր առևտրականները, արհեստանոցների տերերը և վաշխառուները: Մ. թ. ա. I դ. վերջից Հ–ի կոչումը փոխանցվել է ժառանգաբար, իսկ ցենզը սահմանվել 400 հզ. սեստերտիուս (1 սեստերտիուսը այս ժամանակաշրջանում 4 ասի): Մ. թ. I դարից Հ. համալրել են բանակի հրամանատարական կազմը, պրովինցիաներում վարել մի շարք պաշտոններ: Հ–ի դասը Հին Հռոմում գոյատևել է մինչև IV դ.:
