Jump to content

ՀՍՀ/ՀԵԾՅԱԼՆԵՐ ՄԻՋԱՏՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵԾՅԱԼՆԵՐ (Ichneumonidae), թաղանթաթևերի կարգի մակաբույծ միջատների ընտանիք: Մարմնի երկարությունը 0,4– 5 սմ է, փորը և կուրծքը միացած են շարժական: Մեծ մասի թևերը լավ են զարգացած: Արուներն ունեն ձվադիր, որի միջոցով ձվադրում են տիրոջ մարմնին: Թրթուրները զարգանում են տիրոջ մարմնում և ավարտման պահին լրիվ ոչնչացնում վերջինիս ներքին օրգանները: Հասուն Հ. սնվում են ծաղիկների նեկտարով: Ակտիվ են ցերեկը, որոշ տեսակներ թռչում են գիշերը: Հայտնի է մոտ 1250 սեռ (մոտ 60 հզ. տեսակ), որից մոտ 400–ը` ՍՍՀՄ–ում, մի քանի հարյուրը` ՀՍՍՀ–ում: Որոշ տեսակներ օգտագործվում են որպես կենսաբանական պայքարի միջոց:

Գ. Ավագյան