Jump to content

ՀՍՀ/ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ, լայն իմաստով` որևէ անձի կամ կազմակերպության հանրաճանաչ ազդեցությունը հասարակական կյանքի տարբեր բնագավառներում (օրինակ, քաղաքականություն, գիտություն ևն), նեղ իմաստով` իշխանության իրականացման ձևերից մեկը: Կախված ազդեցության ոլորտից ու եղանակից` տարբերվում են տնտ., իրավական, քաղ., հոգևոր, բարոյական, մասնագիտական և այլ Հ–ներ: Ֆ. Էնգելսը նշում էր, որ հասարակությունն առանց տարբեր տեսակի Հ–ների կվերածվի քաոսի: Միաժամանակ Մարքսն ու Էնգելսը վճռականորեն հանդես են եկել Հ–յան նկատմամբ «չափից ավելի հավատ տածելու» և նրա առջև «սնոտիապաշտորեն խոնարհվելու», անհատի պաշտամունքի դեմ: Դասակարգային հասարակությունում կարևոր դեր է կատարում պետության քաղ. և իրավական Հ.: Սոցիալիզմի պայմաններում իսկական Հ. ձեռք է բերվում ժողովրդին անշահախնդիր կերպով ծառայելու միջոցով: Վ. Հ. Լենինը գտնում էր, որ բանվոր դասակարգին հարկավոր են հեղինակավոր ղեկավարներ: Դրանց Հ. պետք է հիմնված լինի խոր իմացության ու փորձի, քաղ. ու գիտական լայն մտահորիզոնի վրա:

Գրկ. Մարքս Կ., Նամակ Վիլհելմ Բլոսհն, 10 նոյեմբ. 1877, Մարքս Կ., Էնգելս Ֆ., Ընտ. երկ., հ. 3, էջ 635, Ե., 1977: Էնգելս Ֆ., Հեղինակության մասին, նույն տեղում, հ. 2, Ե., 1973: Նույնի, Նամակ Թեոդոր Կունոյին, 24 հունվ. 1872, նույն տեղում, էջ 573: Ленин В. И., Об авторитете руководителя, Сб., М., 1963.