Jump to content

ՀՍՀ/ՀԵՄՓՇԻՐՅԱՆ ՈՉԽԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՄՓՇԻՐՅԱՆ ՈՉԽԱՐ, մսաբրդատու ցեղ: Ստացվել է Անգլիայում, Հեմպշիր, Ուիլտշիր և այլ կոմսություններում XIX դ. 1–ին կեսին` տեղական կոպտաբուրդ ու սևագլուխ խառնացեղերի և ստուտդաունյան ոչխարների տրամախաչումից: Ոչխարներն անեղջյուր են, խոշոր, իրանը լայն և խոր, գլուխը մուգ բրդածածկով: Վաղահաս է: Տոհմային հոտերում հասուն խոյերի կենդանի զանգվածը` 90–110, մաքիներինը 65–75 կգ է: Բրդատվությունը համապատասխանաբար` 5–6 և 3–4 կգ: Բուրդը` 50–58 որակի, 7–8 սմ երկարության: Պտղատվությունը 150: Հ. ո. լավ հարմարվում է տարբեր կլիմայական պայմաններին: ՍՍՀՄ–ում օգտագործվել է գորկովյան և լիտվական սևագլուխ ոչխարի ցեղերի բուծման ժամանակ: