Jump to content

ՀՍՀ/ՀԵՆԱՊԱՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՆԱՊԱՏ, իր ետևում գտնվող գրունտի զանգվածը փլուզումից պահող կոնստրուկցիա: Հ–նրը կիրառվում են հիդրոտեխ., ճանապարհային, արդ. և քաղաքացիական շինարարությունում: Հ–երն առավել տարածված են հիդրոտեխ. շինարարությունում (առափնյա փողոցներ, նավամատույցներ, ջրարգելակների խցեր, ջրանկումներ ևն): Հ–երի համար որպես շինանյութ օգտագործում են բնական քար, բետոն, երկաթբետոն, հազվադեպ` մետաղ և փայտ: Հ–ի լայնական հատվածքի չափերը և պրոֆիլը որոշում են սահքի նկատմամբ Հ–ի ամրության և կայունության հաշվարկի հիման վրա: Հ., որի կայունությունը ապահովվում է իր սեփական զանգվածով, կոչվում է զանգվածային: