Jump to content

ՀՍՀ/ՀԵՆԴԵՐՍՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՆԴԵՐՍՈՆ (Henderson) Արթուր (1863– 1935), անգլիական պետական գործիչ, լեյբորիստական կուսակցության աջ պարագլուխներից, 1911–34–ին կուսակցության քարտուղարը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է (1915–17) Ասքվիտի և Լլոյդ–Ջորջի կառավարությունների անդամ, հանդես է եկել պատերազմը մինչև հաղթական վախճանը հասցնելու օգտին: 1929–31–ին` արտաքին գործերի մինիստր Մակդոնալդի կառավարության մեջ, որը վերականգնեց (1927–ին խզված) դիվանագիտական հարաբերությունները ՍՍՀՄ–ի հետ: 1932–33–ին` զինաթափման գծով միջազգային կոնֆերանսի նախագահ: