ՀՍՀ/ՀԵՆԻՈԽՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԵՆԻՈԽՆԵՐ, հենիոքներ (հուն. ‘լատ. Heniochi), հնագույն ցեղեր, ապրել են Սև ծովի հյուսիս–արևելյան ափին: Առաջին անգամ հիշատակվում են ուրարտ. արձանագրություններում (մ. թ. ա. VIII դ.), հետագայում` հունա–հռոմ. սկզբնաղբյուրներում (Տակիտոս, Դիոն Կասսիոս): Գտնվել են նախնադարյան համայնական կարգի քայքայման աստիճանին: Մ. թ. ա. I դարից Հ–ի թագավորությունը Հռոմից կախյալ քաղ. միավորում էր, մ. թ. 63–ին կցվել է Պոնտոս պրովինցիային: Մ. թ. I դարից Հ., Հռոմի դրդմամբ, պարբերաբար արշավել են Հայաստան և նրա հարևան երկրներ, մասնավորապես` I դ. 50–ական թթ.: 164–ի արշավանքի ժամանակ Հ–ի թագավորին սպանել է հայ նախարար Տրդատը:
