ՀՍՀ/ՀԵՆՐԻԻ ՕՐԵՆՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԵՆՐԻԻ ՕՐԵՆՔ, հաստատուն ջերմաստիճանում տվյալ հեղուկում գազի լուծելիությունը (արտահայտված գազի կշռով մեկ լիտր լուծիչում) ուղիղ համեմատական է լուծույթի վրա տվյալ գազի ճնշմանը: Հ. օ. կիրառվում է միայն իդեալական լուծույթների նկատմամբ (գազի ոչ բարձր ճնշումների տիրույթ), երբ լուծույթը շատ նոսր է, գազը տվյալ լուծիչում չի ասոցվում կամ դիսոցվում և լուծիչի հետ քիմիապես չի փոխազդում: Օրենքը ձևակերպել է անգլիացի քիմիկոս Ու. Հենրին (W. Henry,1774–1836), 1803–ին: Գազերի խառնուրդի լուծելիության մասին տես Դալթոնի օրենքներ:
Ն. Բեյլերյան
