Jump to content

ՀՍՀ/ՀԵՆՐԻ I

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Հ. I (1068–1135), թագավոր 1100–ից: Վիլհելմ I Նվաճողի կրտսեր որդին: Գահին տիրացել է ապօրինաբար, անգլ. բարոնների օգնությամբ: Հենվելով մանր ասպետության, աճող քաղաքների և ազատ գյուղացիության վրա` զգալիորեն ամրապնդել է պետ. կառավարումը (նրա օրոք կազմակերպվեց թագավորական կուրիան): Անգլ. եպիսկոպոսների նշանակման հարցում բախվել է Հռոմի պապի հետ: