ՀՍՀ/ՀԵՆՐԻ III
Արտաքին տեսք
< ՀՍՀ
Հ. III (1207–1272), թագավոր 1216–ից: Պլանտագենետների դինաստիայից: Հովհան Անհողի որդին: Փորձել է երկիրը կառավարել օտարերկրյա ֆեոդալ–արկածախնդիրների և հռոմ. եկեղեցու հետ դաշնակցած, որով իր դեմ է հանել բարոններին ու սրանց աջակցող ասպետներին, քաղաքացիներին և ունևոր գյուղացիությանը: 1258–ին ստիպված հրապարակել է օրենքներ, որոնց համաձայն երկրում հաստատվել է բարոնների տիրապետությունը: Հրաժարումը 1258–ի «կանոններից» հանգեցրել է 1263–67–ի քաղաքացիական պատերազմին, որի ժամանակ Սիմոն դը Մոնֆորը գերեվարել է Հ. III–ին (1264): Սակայն թագավորի կողմնակիցներին հաջողվել է 1266–ին գահին վերահաստատել նրան, որը բարոնների, ասպետների ու քաղաքացիների ճնշմամբ համաձայնեց պառլամենտ հրավիրելուն:
