ՀՍՀ/ՀԵՆՐԻ V
Արտաքին տեսք
< ՀՍՀ
Հ. V (1387–1422), թագավոր 1413–ից: Լանքաստերների դինաստիայից: Հ. IV–ի որդին: Ձգտել է հաշտվել խոշոր ֆեոդալների հետ` վերադարձնելով հոր բռնագրաված տիրույթները: Վերսկսելով Հարյուրամյա պատերազմը, 1415–ին ծանր պարտության է մատնել ֆրանսիացիներին, գրավել Հյուսիսային Ֆրանսիան, այդ թվում` Փարիզը: Ճանաչվել է ֆրանս. թագավոր Կարլոս IV–ի ժառանգորդ և Ֆրանսիայի խնամակալ:
