Jump to content

ՀՍՀ/ՀԵՆՐԻ VI

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Հ. VI (1421–1471), թագավոր 1422–1461–ին: Լանքաստերների դինաստիայից: Հ. V–ի որդին: Գահ է բարձրացել 9 ամսականում: Խելապակաս լինելով` խաղալիք էր հաճախակի փոփոխվող խնամակալների ձեռքին: 1461–ին Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմում թագավոր էդուարդ IV Յորքը գահընկեց է արել նրան: 1470–71–ին կարճատև վերագրավել է գահը: Երկրորդ անգամ գահընկեց է արվել և սպանվել: