Jump to content

ՀՍՀ/ՀԵՇՏԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՇՏԻԱ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Բոգդանովկայի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս, Աբուլ լեռան հարավային ստորոտին: Զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում գործում են երկու միջնակարգ դպրոց (1200 աշակերտով), գրադարան, մշակույթի տուն, կինո, հիվանդանոց, կապի բաժանմունք, խնայդրամարկղ: Շրջակայքում պահպանվել են հին բերդի ավերակներ: Հ–ի Մայր Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1856–ին: Հ–ի հայերը գաղթել են 1830–ին, Էրզրումի վիլայեթի Բասեն գավառի Քյուլլի գյուղից:

Մ. Դարբինյան