Jump to content

ՀՍՀ/ՀԵՇՏՈՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՇՏՈՑ (լատ. vagina, հուն. կնոջ փոքր կոնքում տեղադրված մկանային խողովակ, երկարությունը` 8–10 սմ: Հ. արգանդը միացնում է արտաքին սեռական օրգաններին: Արգանդի վզիկի և կից մասերը կոչվում են Հ–ի կամարներ: Հ–ի առջևում գտնվում են միզածորաններն ու միզապարկը, ետևում` ուղիղ աղիքը: Հ–ի պատերը կազմված են տափակ էպիթելային, մկանային և շարակցա–հյուսվածքային շերտերից: Ներսից ծածկված է լորձաթաղանթով, որն առաջացնում է լայնական ծալքեր: Վերջիններիս շնորհիվ Հ. կարող է ձգվել և ծննդաբերության ընթացքում նպաստել պտղի անցմանը: