ՀՍՀ/ՀԵՊՏՈԴ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԵՊՏՈԴ հուն. յոթ և (էլեկտրո) ոդ, էլեկտրոնային լամպ. բաղկացած է 7 էլեկտրոդից` կաթոդ, անոդ և 5 ցանց (2 կառավարող, 2 էկրանող և 1 պաշտպանական): Կիրառում են ռադիոէլեկտրոնային սարքերում (օրինակ, սուպերհետերոդինային ռադիոընդունիչում)` բարձր հաճախականության էլեկտրական տատանումները խառնելու և փոխակերպելու համար:
