Jump to content

ՀՍՀ/ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ՑԱՆՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ՑԱՆՑ, պետության տարածքում գտնվող հեռագրական ձեռնարկությունների և դրանք միացնող կապուղիների (տես Կանալ կապի) համախումբ: Տարբեր պետությունների Հ. ց–երը միավորվում և կազմում են միջազգային Հ. ց.: ՍՍՀՄ–ում Հ. ց. ընդգրկում է ընդհանուր օգտագործման, բաժանորդային հեռագրման, վարձակալական և ֆաքսիմիլային կապի ցանցերը: Հ. ց. կառուցվում է համակցված սկզբունքով, որը համատեղում է կապի հեռագրական հանգույցների ուղղակի և շառավղա–հանգուցային միացումները: Նման միացումներն ապահովում են կապուղիների կայուն, ճկուն և արդյունավետ աշխատանքը: