Jump to content

ՀՍՀ/ՀԵՌԱԳՐԱՀԱՎԱՔՄԱՆ ՄԵՔԵՆԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՌԱԳՐԱՀԱՎԱՔՄԱՆ ՄԵՔԵՆԱ, տպագրական շարվածքը հեռագրակապով կամ ռադիոյով հեռավորության վրա հաղորդելու կայանք: Կազմված է ծակոտահանիչ, հաղորդիչ և ընդունիչ սարքերից, որոնք կառուցվածքով նման են տառատպիչ հեռագրական ապարատներին, ինչպես նաև տողաձույլ շարող մեքենային միացված ապարատից: Հ. մ. գլխավորապես կիրառվում է կենտրոնական հաղորդագրությունների շարվածքը տեղական թերթերին հաղորդելու համար: