Jump to content

ՀՍՀ/ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ՏՐԱՆՍԼՅԱՑԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ՏՐԱՆՍԼՅԱՑԻԱ, հեռագրական թույլ ազդանշաններ ընդունող և կապի գծի հաջորդ տեղամասը ավելի մեծ հզորության ազդանշաններ հաղորդող սարք: Տրանսլյացիայի ենթարկելուց բացի, աղավաղված հեռագրական ազդանշաններն ուղղելու հատկությամբ օժտված Հ. տ. կոչվում է ուղղիչ (ռեգեներատիվ):