Jump to content

ՀՍՀ/ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԻՆԴՈՒԿՏՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԻՆԴՈՒԿՏՈՐ, ձեռքի հաղորդակով մագնիսաէլեկտրական մեքենա, կիրառվում է գյուղական կապի հեռախոսային ապարատներում` կանչի և ավարտի ազդանշաններ ուղարկելու համար: Գրգռում է 18–21 հց հաճախականության, 60–70 վ լարման և 3,8 վտ հզորության փոփոխական հոսանք (2,5 կօհմ դիմադրության բեռնվածքի դեպքում): Լինում են 2 տեսակի, երկու անշարժ ուղղանկյունաձև մագնիսներով, պտտվող խարիսխով (փաթույթով), ռեդուկտորով ու հոսանքահան զսպանակներով ինդուկտոր և անշարժ խարիսխով (փաթույթով) ու պտտվող օղակաձև բազմաբևեռ մագնիսով ինդուկտոր: Հոսանքի անհրաժեշտ հաճախականությունը ձեռք է բերվում բռնակի պտտման 3–3,5 պտ վրկ հաճախականության դեպքում: