ՀՍՀ/ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՏՐԱՆՍԼՅԱՑԻԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՏՐԱՆՍԼՅԱՑԻԱ, հեռախոսային կապի գծերում տեղակայված էլեկտրական ուժեղացուցիչներով միջանկյալ ուժեղացման կետ` հաղորդման հեռավորությունը մեծացնելու համար: Յուրաքանչյուր Հ. տ. համակշռում է հարևան Հ. տ–ների միջև ընկած գծատեղամասում ազդանշանների մարումը (թուլացումը): Գունավոր մետաղներից պատրաստված օդային հաղորդալարերի դեպքում հարևան Հ. տ–ների հեռավորությունը կարող է լինել 100–400 կմ, սիմետրիկ մալուխների դեպքում` 20–140 կմ, իսկ կոաքսիալ մալուխների դեպքում` 7–20 կմ:
