ՀՍՀ/ՀԵՌՆԱՆԴԵՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԵՌՆԱՆԴԵՍ (Hernandes) Խոսե (1834–1886), արգենտինացի բանաստեղծ, լրագրող, քաղաքական գործիչ: 80–ական թթ. եղել է պառլամենտի դեպուտատ, սենատոր: Հայտնի է գաուչոների (հովիվների) կյանքը պատկերող «Մարտին Ֆիերո»(1872) պոեմ–վեպով, որը համարվում է XIX դ. Արգենտինայի ռեալիստական գրականության գլուխգործոցը:
