ՀՍՀ/ՀԵՌՈՒՍՏԱՉԱՓՈՒՄ
ՀԵՌՈՒՍՏԱՉԱՓՈՒՄ, չափում հեռավորությունից, որն իրագործվում է հեռուստամեխանիկայի միջոցներով, հեռուստամեխանիկայի բաժին, որն ընդգրկում է վերահսկման ենթակա օբյեկտների պարամետրերի չափման արդյունքները հեռավորության վրա հաղորդելու եղանակներն ու տեխնիկական միջոցները: Հ–ման ժամանակ չափվող մեծությունը, կապուղիով հաղորդելու համար, փոխակերպվում է այնպիսի ազդանշանի, որ հաղորդման պրոցեսում նրա աղավաղումները չազդեն չափումների գնահատման վրա: Չափման արդյունքների վերծանումն ու վերարտադրումը կատարվում են անալոգային (սլաքավոր էլեկտրաչափիչ սարքերի կամ օսցիլոգրաֆի օգնությամբ) կամ թվային (թվանշանային ինդիկատորների օգնությամբ) տեսքով: Ավտոմատ չափումների և ստացված արդյունքները հեռավորության վրա հաղորդելու համար օգտագործվում են անցուղիների հաճախային և ժամանակային բաժանումով հեռուստաչափիչ համակարգեր:
