Jump to content

ՀՍՀ/ՀԵՍՈՒ ԳԾՈՂ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՍՈՒ ԳԾՈՂ (ծն. և մահ. թթ. անհտ.), XII դարի քանդակազարդող հայ վարպետ, խաչքարեր կազմող: Կերտել է Մուշի Առաելոց վանքի արլ. կողմում, պարսպից դուրս կանգնեցված ինը խաչքարերից (խումբը կոչվում է «Խաչաթոռ» կամ «Թարգ–մանչաց») երկուսը: 1123–ի խաչքարի վրա պահպանվել է Հ. Գ–ի լրիվ, մյուսի (1141) վրա` թերի, բայց վերականգնելի ստորագրությունը: Ենթադրվում է, որ 1125–ին Հ. Գ. մասնակցել է Առաքելոց վանքի նորոգմանը: