ՀՍՀ/ՀԵՍՍԵՆ
ՀԵՍՍԵՆ (Hessen), երկիր Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում: Տարածությունը 21,1 հզ. կմ² է, բնակչությունը` 5,5 մլն (1976): Գլխավոր քաղաքը` Վիսբադեն: Արմ–ում Հռենոսյան թերթաքարային լեռներ են, միջին մասում և արլ–ում` Հռենոսհարդսվալդ, Հաբիխտսվալդ, Կնյուլ, Ֆոգելսբերգ և մասամբ Ռյոն լեռները, հվ–ում` Օդենվալդի արմ. մասը և Հռենոսի ու Մայնի միջև գտնվող դաշտավայրը: Կլիման բարեխառն է, անցումային ծովայինից ցամաքայինի: Հունվարի միջին ջերմաստիճանը 0–2°C է, հուլիսինը` 18– 20°C, տարեկան տեղումները` 600–800 մմ: Գետերը պատկանում են Հռենոսի ու Վեզերի ավազաններին: Տարածքի 40-ը անտառածածկ է: Հ. տալիս է ԳՖՀ–ի կալիումական աղերի 1 3–ը: Զարգացած է սև մետալուրգիան, քիմ., էլեկտրատեխ. արդյունաբերությունը, մեքենաշինությունը, ավտոմոբիլաշինությունը: Կա կաշվի, ռետինի, մուշտակի արդյունաբերություն, ճշգրիտ մեխանիկայի, օպտիկական իրերի, ապակու արտադրություն, գրատպագրություն ևն: Գյուղատնտ. հողահանդակները տարածքի 47–ն են, որից վարելահողեր` 60: Մշակում են հացահատիկ, կարտոֆիլ, շաքարի ճակնդեղ, կերային կուլտուրաներ: Զբաղվում են խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ: Նավարկություն կա Հռենոսի և ստորին Մայնի վրա: Զարգացած է տուրիզմը: Հ–ում կան 3 բուհ, բարձրագույն տեխ. ուսումնարան:
