ՀՍՀ/ՀԵՍՍԵՆՅԱՆ ՃԱՆՃ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԵՍՍԵՆՅԱՆ ՃԱՆՃ (Mayetiola destructor), գալավորների ընտանիքի միջատ: Հացազգիների վտանգավոր վնասատու է: Նման է մոծակի: Մարմնի երկարությունը 2,5– 3 մմ է, մուգ մոխրագույն է կամ գորշ գույնի: Հանդիպում է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, ՍՍՀՄ եվրոպական մասում, Անդրկովկասում, Սիբիրում և Միջին Ասիայում: Տալիս է 2, երբեմն 3 սերունդ: Լուրջ վնաս է հասցնում գարնանացան և աշնանացան ցորենին, իջեցնում է բերքատվությունը: Պայքարի միջոցները, կատարել վաղ և խորը, ցրտահերկ, ընտրել դիմացկուն սորտեր, ժամանակին կատարել բերքահավաքը: ՀՍՍՀ–ում Հ. ճ. տարածված չէ:
