ՀՍՀ/ՀԵՍՍ ՀԵՐՄԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԵՍՍ Հերման Իվանովիչ (1802–1850), ռուս քիմիկոս: Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1830): 1840–ին հայտնագործել է թերմոքիմիայի հիմնական օրենքը (տես Հեսսի օրենք): 1842–ին սահմանել է ջերմաչեզոքության կանոնը, ըստ որի, աղերի լուծույթները խառնելիս ջերմություն չի անջատվում: 1831–ին հետազոտել է մանրացրած պլատինի ջրածինը կլանելու և ջրի առաջացման ռեակցիան կատալիզելու ունակությունը: Հայտնաբերել է մի քանի նոր միներալներ: Ուսումնասիրել է դոմնային վառարաններում թուջի ձուլման ժամանակ տաք օդի մղման ազդեցությունը:
Գրկ.Соловьев Ю.И., Герман Иванович Гесс, М., 1962.
