Jump to content

ՀՍՀ/ՀԵՎԻՍԱՅԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՎԻՍԱՅԴ (Heaviside) Օլիվեր (18.5.1850, Լոնդոն –3.2.1925, Թորքի), անգլիացի ֆիզիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1891): Դպրոցն ավարտելուց (1866) հետո աշխատել է Նյուքասլի հեռագրական ընկերությունում: 1874–ին, լսողությունը թուլանալու պատճառով թողել է աշխատանքը և զբաղվել էլեկտրականության տեսությամբ: Ուսումնասիրել է էլեկտրամագնիսական ալիքների տարածումը հաղորդալարերով, ներմուծել (Ջ. Պոյնտինգից և Ն. Ումովից անկախ) էլեկտրամագնիսական էներգիայի հոսքի խտության վեկտորը, ստեղծել մեծ հեռավորությունների վրա ազդանշանների հաղորդման տեսությունը: 1902–ին նշել է մթնոլորտի իոնացված շերտի (Քենելի–Հեվիսայդի շերտ) գոյությունը: Նա ցույց է տվել, որ լիցքավորված մասնիկի զանգվածը արագությունից կախված փուիոխվում է: Առաջինն է մշակել օպերացիոն հաշիվը: