Jump to content

ՀՍՀ/ՀԵՏԱՀԱՐ ՍՄՈՒՐՃ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՏԱՀԱՐ ՍՄՈՒՐՃ, հարվածային գործողության ձեռքի թեթև մեքենա: Մեծ տարածում ունի խտացված օդով (4–5 կգ/սմ² ճնշմամբ) աշխատող Հ. մ.: Աշխատանքի սկզբունքն այն է, որ մխոց–զարկանը կատարելով ետադարձ–համընթաց շարժում` մեկ ր–n ւմ 1300–1500 հարված է հասցնում տեգին, ստիպելով նրան խրվել ապարի մեջ և քայքայել այն: Տարբերում են թեթև (5–7 կգ), միջին (7– 10 կգ) և ծանր (10–139) Հ. մ–եր:

Գ. Խաչատրյան