ՀՍՀ/ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԵԴԵՐԱԼ ԲՅՈՒՐՈ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԵԴԵՐԱԼ ԲՅՈՒՐՈ (ՀՖԲ, Federal Bureau of Investigation – FBI), ԱՄՆ–ի արդարադատության մինիստրության գերատեսչություն (հիմնվել է 1908–ին), որը պաշտոնապես կոչված է հետաքննելու ֆեդերալ օրենսդրության խախտումներն ու ապահովելու ԱՄՆ–ի պետ. անվտանգությունը: ՀՖԲի արխիվներում պահվում են միլիոնավոր ամերիկացիների դոսյեներ և մոտ 200 մլն մարդու մատնահետքեր: ՀՖԲ, առաջին հերթին, հետապնդում է ԱՄՆ–ի կոմկուսին, հակապատերազմական, երիտասարդական, նեգրական և այլ առաջադիմական կազմակերպությունների: Իր գործունեության մեջ ՀՖԲ օգտվում է այնպիսի մեթոդներից, ինչպես սպառնալիքը, զրպարտությունը ևն: Ունի 20 հզ. մշտական և մեծ քանակությամբ արտահաստիքային (հիմնականում լրտու) աշխատակիցներ, մասնաճյուղեր ԱՄՆ–ի բոլոր նահանգներում և ներկայացուցչություններ մի շարք արտասահմանյան պետություններում: ՀՖԻ–ի դիրեկտորին նշանակում է պրեզիդենտը և հաստատում սենատը:
