Jump to content

ՀՍՀ/ՀԵՏԵՐՈԳԱՄԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՏԵՐՈԳԱՄԻԱ (հուն, – այլ, ամուսնություն),

1. սեռական պրոցեսի ձև, երբ բեղմնավորման ժամանակ միաձուլվող երկու գամետները միմյանցից տարբերվում են արտաքին տեսքով: Նեղ իմաստով 2 սեռի գամետները տարբերվում են միայն չափերով: Խոշոր գամետը կոչվում է մակրոգամետ (ձվաբջիջ), փոքրը` միկրոգամետ (սպերմատոզոիդ): Հ–ի երևույթը լավ արտահայտված է էուդորինա ջրիմուռի մոտ: Լայն առումով Հ. ընդգրկում է նաև օօգամիան, որի դեպքում ձվաբջիջը և սպերմատոզոիդը տարբերվում են չափերով, ձևով ու վարքով:

2. Արական և իգական ծաղիկների ֆունկցիայի կամ բույսի վրա նրանց տեղադրության փոփոխություն (որպես անոմալիա):

Դ. Չոլախյան