ՀՍՀ/ՀԵՏԵՐՈՆՈՄ ԲԱՐՈՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՐՈՆՈՄ ԲԱՐՈՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (հուն, – այլ, ուրիշ և – օրենք), բարոյագիտական տեսություն: Ի տարբերություն ավտոնոմ բարոյագիտության, որը ժխտում է բարոյականության արտաքին դետերմինացիան և այն անմիջականորեն բխեցնում սուբյեկտի անհատական որակներից, Հ. բ. բարոյականությունը պայմանավորվում է արտաքին հանգամանքներով ու հասարակական կյանքի այլ բնագավառներից վերցված սկզբունքներով: Մարքսիստական բարոյագիտությունը, որը բարոյականության սոցիալ–պատմական պայմանավորվածության ըմբռնման դիրքերից մերժում է ավտոնոմ բարոյագիտությունը, միևնույն ժամանակ մերժում է նաև Հ. բ., քանի որ վերջինս գռեհկացնում է բարոյականության բնույթը, այն հանգեցնում սոցիալական այլ երևույթների: Պատահական չէ, որ բուրժ. բարոյագիտական ուսմունքներում հեդոնիզմը, էվդեմոնիզմը, ուտիլիտարիզմը համարվում են Հ. բ–յան տարատեսակներ:
