Jump to content

ՀՍՀ/ՀԵՏԵՐՈՍՏԻԼԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՏԵՐՈՍՏԻԼԻԱ (հուն, – այլ և – սյուն), տարասռնակություն, տարբեր երկարության սռնակների առկայությունը միևնույն տեսակի առանձին բույսերում: Մի բույսի ծաղիկներում լինում են երկարասռնակ վարսանդներ, կարճացած առէջքաթելեր, մյուսում` կարճ սռնակներ, երկար առէջքաթելեր: Երկարասռնակ ծաղիկների փոշիով փոշոտվում են երկար առէջքաթելեր ունեցող ծաղիկները: Հ. հատուկ է հնդկացորենին, գնարբուկին, թթվառվույտին ևն, իսկ Zythrum salicaria–ի ծաղիկներն ունեն 3 չափի` կարճ, միջին և երկար սռնակներ: Հ. դժվարացնում է ծաղիկների ինքնափոշոտումը և նպաստում խաչաձև փոշոտմանը: